Փաշինյանը ողջունել ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները![]() 23 հուլիսի 2021 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդ Ալ Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Փաշինյանը ողջունել է ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները և նշել, որ ՀՀ-ն իր նպաստն է բերելու դրանք հաջողությամբ ավարտին հասցնելու գործին։ Նա հավելել է, որ այս համաձայնագրի ստորագրումն ու կիրառումը նոր որակ կհաղորդի մեր երկրների համագործակցությանը։ Շնորհավորական ուղերձում նշված է. «Այսօր, երբ Հայաստանը և Եգիպտոսը վստահորեն հաղթահարում են իրենց առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերները, առավել կարևոր է դառնում մեր երկրների միջև ավանդական եղբայրական հարաբերությունների հետագա զարգացումը։ Խորապես համոզված եմ, որ այդ հարաբերությունները մեծ ներուժ են պարունակում, իսկ համաշխարհային տնտեսության վերականգնումը և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում Հայաստանի և Եգիպտոսի բազմաոլորտ համագործակցության համար։ Մոտ ժամանակներում տեղի ունենալիք միջկառավարական հանձնաժողովի նիստը կնշանավորի հայ-եգիպտական փոխգործակցության ամրապնդման հերթական փուլը։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |