ՀՀ մարզիկները մասնակցել են Օլիմպիադայի բացմանը![]() 23 հուլիսի 2021 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Տոկիոյում մեկնարկել է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը՝ քայլերթով անցել է նաև ՀՀ մարզիկների պատվիրակությունը։ Հայաստանի դրոշակակիրներն էին լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։ Խաղերի բացումն անցնում է դատարակ տրիբունաներով՝ կորոնավիրուսի պատճառով հանդիսատեսի մասնակցությունն արգելվել է։ Ներկա է միայն 950 պաշտոնյա՝ երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Բացմանը ներկա է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որն աշխատանքային այցով Ճապոնիայում է։ Կորոնավիրուսով պայմանավորված որոշվել է հրաժարվել ֆան-գոտիներից, մեծ էկրաններով դիտումներից և այլ միջոցառումներից։ 2020-ին Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Դրանք կմեկնարկեն 2021-ի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Photo. Reuters ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |