«Տելեկոմ Արմենիան» միացել է Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային եզրափակչին23 հուլիսի 2021 - 18:29 AMT PanARMENIAN.Net - «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) հաղթողների համար իր մրցանակներով միացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռնարկատիրության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) կողմից կազմակերպվող Ձեռներեցության աշխարհի գավաթի (Entrepreneurial World Cup – EWC) ազգային եզրափակչին: Ձեռներեցության աշխարհի գավաթին ներկայացված ավելի քան 100 հայտից ազգային եզրափակիչ է անցել 12 թիմ՝ MedPoint Technologies, SmartClick, Revalcon, Cyber Tech, rBlock, Zoomerang (Zoom Apps), Heltun, Tactun (RAFA Solutions), Robodel, Mr.Fast, Streameal, Denovo Sciences: Մրցակցող թիմերի համար ներկայացված հիմնական ուղղահայացներն են՝ մեծածավալ տվյալներ (Big Data), արհեստական բանականություն (AI), բջջային հավելվածներ, ծրագրային ապահովումը որպես ծառայություն (SAAS), ձեռնարկությունների ծրագրային ապահովում, առողջություն և բարեկեցություն: «Տելեկոմ Արմենիա» գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է․ «Նման մրցույթներին աջակցությունը «Տելեկոմ Արմենիայի» համար շատ կարևոր է, քանի որ նրանք խրախուսում են մեր տեղական ստարտափների զարգացումն ու միջազգային շուկա դուրս գալը: Միջազգային մակարդակով գործող ստարտափներ Հայաստանում արդեն կան, դրանք մեծ ներդրում են ունենում երկրի զարգացման մեջ, ու պիտի ավելի շատանան»: EPIC-ի տնօրեն Մայքլ Քուչաքջեանը նշել է. «Ոլորտում խոշորագույն ընկերությունների մասնակցությունը այսպիսի միջոցառումներին շատ կարևոր է: Մեծ ռեսուրսներով և փորձառու թիմերով ընկերությունների փոխգործակցությունը ստարտափներին ոգեշնչում և ծառայում է որպես հաջողության օրինակ»: Եզրափակչում թիմերը կմրցեն $100,000-ը գերազանցող մրցանակների համար։ Գլխավոր մրցանակի երկու հաղթողները հնարավորություն կստանան Հայաստանը ներկայացնել 2021-ի Ձեռներեցության աշխարհի գավաթի համաշխարհային փուլին, որից հետո լավագույն 100-յակի մաս կազմելու դեպքում, այս տարվա նոյեմբերին կմասնակցեն եզրափակչին Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում։ Մրցանակներ հաղթող թիմերին «Տելեկոմ Արմենիայի» կողմից տրամադրվելու են էլեկտրական սքութերներ և հոսթինգի ծառայություններ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |