ԿԳՄՍ նախարարի և Կամերային թատրոնի ներկայացուցիչների հանդիպումն արդյունք չի տվել23 հուլիսի 2021 - 18:59 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպումից հետո Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը, անդրադառնալով Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորման որոշմանը, ասել է, որ նախարարի հետ հանդիպումն իրեն չի գոհացրել, որովհետև համաձայն չեն նախարարության կողմից առաջարկվող լուծման հետ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանին, դերասաններ Զարուհի Հակոբյանին և Մարիաննա Դանիելյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հանդիպման ժամանակ թատրոնի ներկայացուցիչները հայտնել են կոլեկտիվին հուզող հարցերը թատրոնների միավորման կապակցությամբ: Ի պատասխան՝ Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ միավորումից հետո թատերախմբի ստեղծագործական գործունեության շարունակականությունը լինելու է երաշխավորված։ Հանդիպումից հետո Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան Արթուր Պետրոսյանն ասել է․«Մեր պահանջն արդար ու ազնիվ է, իսկ այն պատճառաբանությունները, որոնք բերվում են նախարարությունից, ինձ համար անհեթեթ են», տեղեկացնում է Panorama.am-ը։ Ըստ նրա, անհնար է երկու թատրոն ստեղծագործեն մեկ հարկի տակ: Դերասանը վստահ է, որ իրենց ազնիվ պայքարից հետո թատրոնի շենքը թատրոնինն է լինելու ու վերջնականապես: Արթուր Պետրոսյանը նշել է, որ նախարարը չի տիրապետում թատերական ոլորտին։ Հուլիսի 23-ին Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանները հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության մեջ՝ իրենց բողոքն արտահայտելու թատրոնների միավորման որոշման դեմ, պահանջելով հանդիպում ԿԳՄՍ նախարարի հետ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |