Ադրբեջանը դեպի Շուշի երկաթուղի կկառուցի

Ադրբեջանը դեպի Շուշի երկաթուղի կկառուցի

PanARMENIAN.Net - Ադրբեջանը դեպի Շուշի երկաթուղի կկառուցի, նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Այդ մասին հայտարարել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Ջավիդ Գուրբանովը, գրում է Trend-ը։

Նա հայտնել է նաև, որ նախագծման աշխատանքներն իրականացնում է թուրքական ընկերությունը։

«Այնտեղ լեռնային տեղանք է։ Ինչպես հայտնի է, Շուշին հայտարարվել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք, ուստի կարևոր է այդ ուղղությամբ երկաթուղի կառուցել։ Այդ կապակցությամբ հանձնարարությունը տրված է, աշխատանքները շարունակվում են»,-ասել է նա։

2020թ․ աշնան 44-օրյա պատերազմի հետևանքով Շուշին հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---