Օլիմպիադայում կորոնավիրուսի ևս 17 դեպք են գտել․ Ընդհանուր՝ 123![]() 24 հուլիսի 2021 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ի դրությամբ Տոկիոյի Օլիմպիադայում կորոնավիրուսով վարակի ևս 17 դեպք է հայտնաբերվել Խաղերի կազմակերպման հետ կապված մարդկանց կամ դրանց մասնակիցների շրջանում։ Այդպիսով՝ հուլիսի 1-ից այդպիսի մարդկանց ընդհանուր թիվը կազմում է 123։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մրցումների մասնակցությունից ստիպված կլինեն հրաժարվել նիդերլանդացի սքեթբորդիստներն ու սեղանի թենիսի Չեխիայի թիմի մասնակիցը։ Կորոնավիրուսով վարակի առաջին դեպքի մասին է հայտնել նաև գերմանական հավաքականը՝ վարակն ախտորոշվել է հեծանվորդ Զիմոն Գեշկեի մոտ, գրում է Deutsche Welle-ն։ Կորոնավիրուսի նոր դեպքեր են հայտնաբերվում նաև Օլիմպիական ավանում՝ չնայած նախազգուշական կոշտ միջոցներին։ Տոկիոյի Օլիմպիադան անցնում է առանց հանդիսատեսի։ Կորոնավիրուսով պայմանավորված որոշվել է հրաժարվել ֆան-գոտիներից, մեծ էկրաններով դիտումներից և այլ միջոցառումներից։ 2020-ին Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Դրանք կմեկնարկեն 2021-ի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Photo. Reuters Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |