Էլեկտրամեքենաների լիցքավորման կայանները ՀՀ-ում կավելանան![]() 24 հուլիսի 2021 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Էլեկտրական շարժիչով մեքենաների լիցքավորման կայանների թիվը ՀՀ-ում կավելանա: Ուկրաինայի հայերի միությունը նախատեսում է ընդլայնել էլեկտրալիցաքավորման կայանների բացմանն ուղղված սոցիալական նախագծերը: Պլանավորվում է Հայաստանի տարբեր քաղաքներում բացել էլեկտրալիցաքավորման 15 կայան, տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։ Ուկրաինայի հայերի միության սոցիալական նախագծի նախաձեռնող ու համակարգող Ռոման Չոբանյանը նշել է, որ էլեկտրալիցքավորման 10 կայան կբացվի Երևանում, ևս 5-ը՝ այլ շրջաններում: Հայաստանում իրականացվում է Ուկրաինայի հայերի միության` էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ բացելու ուղղությամբ սոցիալական նախագիծ: Նախաձեռնությունը սկսել է իրականություն դառնալ 2019-ից Տավուշի մարզում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |