ԵԱՀԿ-ն կողմերին հորդորում է հնարավորինս շուտ վերադառնալ ՄԽ համանախագահների գլխավորած բանակցություններին24 հուլիսի 2021 - 15:36 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով, վերջերս`Երասխ/Սադարակի մերձակայքում գրանցված միջադեպերով և կողմերին հորդորում է կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ ՄԽ համանախագահների գլխավորած բանակցություններին։ Այսպես են կազմակերպությունից պատասխանել Factor.am-ի հարցմանը՝ թե ինչ դիրքորոշում ունեն ԵԱՀԿ-ում ադրբեջանական զորքերի կողմից Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ՝ (հարցումն ուղարկվել էր մինչ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի հայկական դիրքերը Ադրբեջանի կողմից հրթիռակոծվելը)։ «Մենք կողմերին հորդորում ենք պահպանել հանգստություն ու զսպվածություն, զերծ մնալ սադրիչ գործողություններից և հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած բանակցություններին»,- ասվում է պատասխանում։ Հուլիսի 19-ին ադրբեջանական ԶՈւ-ն մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։ Հակառակորդի արձակած կրակոցից ուսի հատվածում վնասվածք է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվում ԵՄ դեսպան․ ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է Նա նաև ափսոսանք է հայտնել վերջին շրջանում լրագրողների կալանավորումների վերաբերյալ «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ |