ՊՆ-ն հերքում է․ ՀՀ ԶՈւ-ն Քարվաճառում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի կրակել26 հուլիսի 2021 - 11:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու տեղեկությունը, որը հրապարակել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասել են գերատեսչությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն առավոտյան ժամը 3-ից կրակ են բացել Քարվաճառում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում էր նաև, որ համարժեք պատասխան քայլեր են ձեռնարկվում։ Հուլիսի 23-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող, որից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Նրան հաջողվել է փրկել և կյանքին այժմ վտանգ չի սպառնում։ Հուլիսի 23-ին` ժամը 23:00-ի սահմանում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները համապատասխան գործողություններով կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը: Ադրբեջանը սադրիչ ործողություններ է ձեռնարկում նաև Երասխու մ և հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածներում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը |