Մխիթարյան․ Մոուրինյոյի հետ որոշել ենք նոր էջ բացել![]() 26 հուլիսի 2021 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, անդրադառնալով «Ռոմայի» գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնած Ժոզե Մոուրինյոյի հետ հարաբերություններին, ասել է, որ կոնֆլիկտը հարթված է, գրում է Romapress-ը։ Մխիթարյանը հավելել է, որ չի ցանկանում խոսել անցյալի մասին։ «Մենք ամեն ինչ քննարկեցինք անձնական զրույցի ժամանակ և որոշել ենք նոր էջ բացել։ Մոուրինյոն հավակնոտ մարզիչ է՝ նա միշտ հաղթանակի է ձգտում։ Հուսով ենք, որ ինչ-որ հաղթանակ կունենանք նրա գլխավորությամբ՝ նրա հետ դա հնարավոր է»,- ասել է Մխիթարյանը։ Հենրիխ Մխիթարյանը երկարացրել է «Ռոմայի» հետ պայմանագիրը մինչև 2022 թվականի ամառ: Մխիթարյանի և Մոուրինյոյի միջև կոնֆլիկտ կար, երբ նրանք աշխատում էին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։ Photo. Getty Images ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |