Հովսեփյան․ Պարեկայինի արտաքին ձևավորումը կփոխվի, այդ թվում՝ լատինատառ գրվածքները26 հուլիսի 2021 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Պարեկային նոր ծառայության մեքենաների արտաքին ձևավորումն առաջիկայում կփոխվի։ Այդ տեղեկությունը հայտնել է արդարադատության նախարարության միջազգային իրավական գործակցության համակարգող-խորհրդական Ամալյա Հովսեփյանը` անդրադառնալով հասարակության շրջանում քննադատություններին։ Երևանում հուլիսի 7-ին մեկնարկած պարեկային նոր ծառայության մեքենաների արտաքին տեսքի ձևավորում դժգոհություն էր առաջացրել քաղաքացիների շրջանում, իսկ Լեզվի կոմիտեն հայտարարություն էր տարածել` ասելով, որ մեքենաների վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն: «Պարեկային նոր ծառայության դիզայնի հետ կապված քննադատություն եղել է ոչ միայն քաղաքացիների, այլև որոշ պետմարմինների կողմից։ Սա նորմալ է, որովհետև բոլորովին նոր սկսվող ծառայությունը չի կարող իդեալական լինել: Հաշվի առնելով քննադատությունները, այսօր արդեն վերանայում ենք մեքենաների դիզայնը»,- ասել է Հովսեփյանը` հավելելով, որ փոփոխությունները վերաբերում են նաև մեքենայի վրա գրված լատինատառ գրառումներին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Նա հայտնել է նաև, որ հուլիսի 26-ի դրությամբ արդեն իսկ 700 պարեկ է ծառայություն իրականացնում Երևանում, իսկ 8-9 ամիս հետո պարեկային նոր ծառայությունը կներդրվի Շիրակի և Լոռու մարզերում։ Հովսեփյանը նշել է` ծառայությունը Ճանապարհային ոստիկանությունը չէ, այն շատ ավելին է, և գործառույթներն ավելի շատ են։ Իսկ ինչ վերաբերում է պարեկների գործառույթներին, ապա, նրա խոսքով` հանցագործին վնասազերծելու համար պարեկն իրավունք ունի տարբեր գործիքներ կիրառել` մեքենային հարվածով կանգնեցնել, մարտավարական հմտություններ, ձեռնաշղթա, մահակ, ընդհուպ մինչև ատրճանակ։ Նա հավելել է նաև, որ մինչև 2023-ի առաջին եռամսյակի ավարտը ՀՀ ամբողջ տարածքում պարեկային ծառայություն կգործի։ Ավելի վաղ Լեզվի կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |