«Ժառանգությունում» Հայ ազգային կոնգրեսի կողմից իրենց հանդեպ նման վերաբերմունք չէին սպասում18 մարտի 2009 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա մամուլը, մասնավորապես, ընդդիմական թերթերը շատ կտրուկ եւ կոշտ արտահայտվեցին Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին Հայ ազգային կոնգրեսին չմիանալու եւ սեփական թեկնածու Արմեն Մարտիրոսյանի հետ ընտրություններին գնալու մասին «Ժառանգություն» կուսակցության որոշման վերաբերյալ:«ՀԱԿ-ի որոշումը եւ «Ժառանգություն» կուսակցության քննադատումը ընդդիմական թերթերի կողմից չափազանց անտրամաբանական է: Հաղթանակը ընդդիմությանն է, իսկ ընդդիմությունը մեկն է, թեեւ նրան մարմնավորում են ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն» կուսակցությունը»,- հայտնել է «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը` ավելացնելով, որ կուսակցությունում Հայ ազգային կոնգրեսի կողմից իրենց հանդեպ նման վերաբերմունք չէին սպասում: Նա նաեւ նշել է, որ «Ժառանգություն» կուսակցությունը վախենում է, որ ընդդիմության շարքերում առկա տարաձայնությունները, քննադատությունն ու անհասկացողությունը կհանգեցնեն ընդդիմության ընտրազանգվածի մի հատվածի կորստին: -ԱՊ- Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում |