Ռուսաստանից ժամանած հայերը կմիանան Հայաստանի պատանեկան հավաքականին

PanARMENIAN.Net - Ռուսաստանից 6 հայազգի բասկետբոլիստներ կմասնակցեն Հայաստանի պատանեկան հավաքականի ուսումնա-մարզական հավաքին, որը կմեկնարկի Երեւանում մարտի 23-ին:



Ինչպես PanARMENIAn.Net-ին հաղորդել են Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայում, ՀԲՖ հրավերով Ռուսաստանից Երեւան կժամանեն 6 պատանի բասկետբոլիստներ, որոնք կմարզվեն հայկական ակումբներում ելույթ ունեցող բասկետբոլիստների հետ, իսկ հավաքի ավարտից անմիջապես հետո կվերադառնան իրենց ակումբներ:



Ռուսաստանից հրավիրված պատանի բասկետբոլիստների եւ ակումբների ցուցակը`



Արսեն Սարկիսով` 1994թ. Մոսկվայի «ԲԿՄԱ», պատանեկան թիմ

Արթուր Մկրտչյան` 1994թ. Մոսկվայի «Գլորիա», պատանեկան թիմ

Սերգեյ Պողոսյան` 1995թ.- Սամարայի «Սամարա», պատանեկան թիմ

Անատոլի Կունախովիչ` 1995թ.- «Տրինտա» պատանեկան թիմ

Միքայել Պողոսյան` 1995թ.- «Տրինտա» պատանեկան թիմ

Արկադի Մկրտչյան` 1995թ. -«Տրինտա» պատանեկան թիմ
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---