ՀՀ նախագահը Ճապոնիայում միջուկային անվտանգության ոլորտում գործակցության հարցեր է քննարկել

ՀՀ նախագահը Ճապոնիայում միջուկային անվտանգության ոլորտում գործակցության հարցեր է քննարկել

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է այդ երկրում Միջուկային կարգավորման գործակալություն (Nuclear Regulation Authority), հանդիպում ունեցել դրա նախագահ Ֆուկեթա Տոյոշիի հետ։

Սարգսյանն ու Տոյոշին քննարկել են միջուկային անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալության ղեկավարը Հայաստանի հետ գործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ իրենք մշտապես վերազինում են ատոմակայանները և սարքավորումները՝ համապատասխանեցնելով դրանք ռիսկերին, և այս ոլորտում իրենց փորձառությունը կարող է ուսանելի ու օգտակար լինել գործընկերների համար։

Անդրադառնալով համագործակցության ուղղություններին՝ կողմերը մասնավորապես առանձնացրել են միջուկային անվտանգության կարգավորումների, միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման ոլորտները, ինչպես նաև համատեղ հետազոտական աշխատանքների իրականացումը միջուկային ֆիզիկայի բնագավառում: Փոխգործակցության զարգացման նպատակով կարևորվել են ոլորտի մասնագետների փոխայցելություններն ու փոխանակման ծրագրերը:

Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալությունը պետական մարմին է, որը հիմնվել է Ֆուկուսիմա Դաիչի ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո՝ 2012 թվականին՝ երկրում միջուկային անվտանգության ապահովման նպատակով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---