Միքայելյան հիվանդանոցի Covid-ի բաժանմունքը վերաբացվել է27 հուլիսի 2021 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Վերաբացվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցում հունիսի 15-ից փակված մոտ 140 մահճակալից բաղկացած Covid բաժանմունքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածության թվերի աճը, վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնված աշխատանքները, Միքայելյան համալսարանական հիվանդանոցում կրկին կիրականացվի Covid հիվանդների բուժսպասարկում՝ մոտ 140 մահճակալից բաղկացած առանձնացված մասնաշենքում` առանձին մուտքով»,-ասվում է գրառման մեջ: Նշվում է, որ մասնաշենքն արդիականացվել է և իր գործունեությունն է ծավալում ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ։ Համալսարանական լավագույն մասնագետներն ապահովում են բուժօգնության բարձր որակն ու հասանելիությունը։ Մուրադյանը հորդորել է պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները և հրատապ պատվաստվել։ «Հիշեք, միայն միասին կարող ենք կոտրել Covid 19-ի տարածման շղթան: Խնդրում եմ, օգնեք օր ու գիշեր աշխատող մեր բուժաշխատողներին, որպեսզի չունենանք վտանգավոր ու ծանր հետևանքներ»,-գրել է նա: Հուլիսի 27-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229,090-ի, որից առողջացել է 219,280-ը։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4597 դեպք կա, այլ պատճառով՝ 1116։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 4597-ի։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |