Թուրքիան Nabucco-ն Իրանի հե՞տ է կառուցելու

PanARMENIAN.Net - Թուրքիան տրամադրված է Ռուսաստանը շրջանցող եւ Կասպիայի շրջանի բնական գազի մատակարարման հաշվին Nabucco նախագծի իրականացմանը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Հիլմի Գյուլերը:



«Մենք նպատակ ենք դնում ավարտել Nabucco նախագիծը: Եթե դրա անհրաժեշտությունը կա, այն պետք է իրագործվի` անկախ այն բանից, թե որտեղ են գտնվում էներգակիրների աղբյուրները: Մեծ նախագծերում փոքր խոչընդոտները երբեք չեն խանգարում դրանց իրագործմանը»,- Անկարայում լրագրողներին է ասել նախարարը: Նա նաեւ նշել է, որ նախագծի վերաբերյալ թուրքական մշակումներն ուղղվել են Իրանին, եւ Անկարայում սպասում են նրանց պատասխանին, գրում են թուրքական ԶԼՄ-ները:



7,3 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ Nabucco նախագիծը նախատեսում է Կասպիական ավազանի բնական գազը Ադրբեջանի տարածքով, Վրաստանով, Թուրքիայով, Բուլղարիայով, Հունգարիայով, Ռումինիայով եւ Ավստրիայով փոխադրել եվրոպական երկրներ: Նախագիծը կոչված է դառնալու Թուրքիայի տարածքով անցկացված Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շարունակությունը եւ հաշվարկված է տարեկան 20-30 մլրդ խորանարդ մետր գազի հոսքի համար: Գազատարի շինարարությունը ծրագրվում է սկսել 2011թ., իսկ նրանով գազի մատակարարումները` 2014թ.:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---