ՀՀ-ն Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում ոսկի է նվաճել

ՀՀ-ն Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում ոսկի է նվաճել

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-24-ը Երևանի Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում առցանց ռեժիմով անցկացվել է «Ֆիզիկա» առարկայի 51-րդ միջազգային օլիմպիադան, որտեղ ՀՀ ներկայացուցիչները 4 մեդալ են նվաճել, այդ թվում՝ ոսկի։

Առարկայական ստուգատեսը, որը կայացել է երկու փուլերով՝ փորձնական և տեսական, կազմակերպել էր Լիտվան (ք․ Վիլնյուս): Օլիմպիադային մասնակցել է 76 երկրի մոտ 400 աշակերտ։

Հայաստանի թիմը ներկայացել է 4 աշակերտով. Հայաստանի թիմի բոլոր մասնակիցներն արժանացել են մեդալների։ Ոսկե մեդալ է ստացել Արտաշես Գյոլեցյանը, արծաթե մեդալ՝ Դավիթ Գյուլամիրյանը, բրոնզե մեդալներ՝ Ռուբեն Կարախանյանն ու Հակոբ Չախոյանը:

Նրանք սովորում են 12-րդ դասարանում. Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցից՝ Արտաշես Գյոլեցյանը, Ռուբեն Կարախանյանն ու Հակոբ Չախոյանը, «Քվանտ» վարժարանից՝ Դավիթ Գյուլամիրյանը։ Հայաստանի թիմը ղեկավարել են Ա․ Շահինյանի անվան դպրոցի ուսուցիչներ Մեխակ Հայրապետյանը և Բիլոր Կուրղինյանը։

ֆիզիկա առարկայի 50-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր 5 բրոնզե մեդալների։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---