ՀՀ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ընդլայնել իրավական օրակարգային խնդիրների քննարկումները![]() 28 հուլիսի 2021 - 14:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրի իրավապահ մարմինների գործակցությանը վերաբերող հարցեր: Քյարամյանը հույս է հայտնել, որ ձևավորված փոխգործակցությունն ապագայում ավելի մեծ թափ կստանա և կընդլայնվի, հայտնում են ՔԿ մամուլի բաժնից։ Երկարամյա գործակցության ընթացքում իրականացվել են համատեղ միջոցառումներ՝ նպաստելով քրգործերով միմյանց ցուցաբերվող միջազգային իրավական օգնության արդյունավետության բարձրացմանը։ ՔԿ ղեկավարը կարևորել է նաև հանցավորության դեմ պայքարում արդյունավետ գործակցության շարունակականությունը։ Կոպիրկինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Քյարամյանին՝ պաշտոնի նշանակվելու առթիվ: Դեսպանը, իր հերթին բարձր գնահատելով երկու երկրի իրավապահ մարմինների միջև շփումները, շեշտել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պատրաստակամությունը՝ աջակցելու քննչական մարմինների միջև գործակցության զարգացմանը: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակել և ընդլայնել օրակարգային խնդիրների պարբերաբար քննարկումները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |