Մարզպետ. Անհետ կորած զինվորին գտել են վիրավոր, ծայրահեղ ծանր վիճակում

Մարզպետ. Անհետ կորած զինվորին գտել են վիրավոր, ծայրահեղ ծանր վիճակում

PanARMENIAN.Net - Գեղարքունիքում հուլիսի 28-ի մարտական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողին գտել են վիրավոր, վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ Վարդենիսում բուժօգնությունից հետո այժմ նրան տեղափոխում են Երևան։

Մարզպետի խոսքով՝ վիրավոր զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորել է, գրում է «Հետքը»։

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ և 4 վիրավոր։

Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը տեղական ժամանակով ժամը 10։00-ից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---