Պահեստազորի վարժական հավաքներ՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը![]() 28 հուլիսի 2021 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Իրավական ակտերի E-draft.am կայքում շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծ՝ «Վարժական հավաքներ հայտարարելու մասին»։ Ըստ դրա, սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը նախատեսվում է պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։ Նախագծով առաջարկվում է 3 ամսով պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ հայտարարել, հայտնում է «Այսօրը»։ Նպատակն է քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելը, մասնագիտական պատրաստումն ու վերապատրաստումը, նաև բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստումը։ Առաջարկվում է վարժական հավաքներին ներգրավվել մինչև 869 քաղաքացու, որոնցից 576-ը` շարքային կազմի պահեստազորայիններ, 107-ը` ենթասպայական, 186-ը` սպայական։ Վարժական հավաքներին կներգրավվեն զինվորական 10 մասնագիտությամբ պահեստազորայիններ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |