Ռուբինյան. ՀՀ-ն սեպտեմբերի 16-ից կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը

Ռուբինյան. ՀՀ-ն սեպտեմբերի 16-ից կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը սեպտեմբերի 16-ից կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով, Հանրայինի եթերում հայտարարել է իմքայլական Ռուբեն Ռուբինյանը:

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը պետք է համապատասխանաբար արձագանքի ստեղծված իրադրությանը, քանի որ դա կազմակերպության պարտականությունն է:

Հարցին՝ արդյոք ՀՀ-ն պետք է կրկին դիմի ՀԱՊԿ-ին՝ հաշվի առնելով հուլիսի 28-ի սահմանային զարգացումները, Ռուբինյանն ասել է, որ «գործընթացը շարունակվում է»:

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ և 4 վիրավոր։

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը տեղական ժամանակով ժամը 10։00-ից։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---