ՀՀ-ում կորոնավիրուսի 233 նոր դեպք կա և 10 մահ![]() 29 հուլիսի 2021 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 233 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229,603-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ելքով 10 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից, և մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4604 դեպք կա, այլ պատճառով՝ 1119։ Ապաքինվել է ևս 123 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 219,502 է։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 4378 է։ Հուլիսի 28-ին կատարվել է 5930 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,328,107 թեստ է արվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |