ՀՀ-ն նաև Pfizer և Sinopharm պատվաստանյութեր կներկրի

ՀՀ-ն նաև Pfizer և Sinopharm պատվաստանյութեր կներկրի

PanARMENIAN.Net - Գործադիրի հուլիսի 29-ի նիստում հավանություն է տրվել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ձեռք բերել նաև չինական Sinopharm և գերմանական Pfizer պատվաստանյութերի խմբաքանակի, որի համար կհատկացվի 3 մլրդ 459 մլն դրամ։

Ըստ այդմ՝ բնակչության ընդհանուր թվում պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա ևս 10%-ով (500,000 դեղաչափ, 250,000 անձ` 2 դեղաչափով):

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մտահոգիչ է համարել համավարակով պայմանավորված իրավիճակը հարևան երկրներում և կարևորել պատվաստումների անհրաժեշտությունը։

Նա ասել է, որ Հայաստանում պատվաստումների նկատմամբ ակտիվությունն աճում է՝ մոտ 163,000 քաղաքացի է պատվաստվել։

Ավանեսյանը տեղեկացրել է նաև, որ Լիտվայի կառավարությունը հաստատել է 27,000 դեղաչափ պատվաստանյութի նվիրաբերումը ՀՀ-ին։

ՀՀ-ում մինչ օրս կորոնավիրուսի դեմ պատվաստման նպատակով կիրառվում է AstraZeneca, «Սպուտնիկ V» և Coronavac պատվաստանյութերը։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---