Փաշինյանը՝ սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման մասին. Իմաստ ունի դիտարկել29 հուլիսի 2021 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով սահմանային իրավիճակին, ասել է, որ Բաքուն փորձում է ցույց տալ, թե Հայաստանը դեմ է սահմանների սահմանզատման և սահմանագծման գործընթացին, ինչը կապ չունի իրականության հետ։ «Իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը թույլ կտա սահմանազատման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումի ռիսկի»,-ասել է նա։ Փաշինյանը հիշեցրել է, որ դեռևս մայիսի 27-ի ԱԽ նիստում ներկայացրել է հայկական կողմի պատկերացումներն այդ աշխատանքների մեկնարկի վերաբերյալ։ Նա նշել է, որ առաջին հերթին երկու կողմերը պետք է հայելային հետ քաշեն իրենց ուժերը, հետո դիտարկվի ռուս սահմանապահների տեղակայման հարցը։ Նա հավելել է, որ այդ հարցը պատրաստվում են քննարկել ռուս գործընկերների հետ։ Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։ Հուլիսի 29-ին՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |