Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակներն այցելել են Շուշի

Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակներն այցելել են Շուշի

PanARMENIAN.Net - Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակներ Մուստաֆա Շենթոփը, Ասադ Կայսարն ու Սահիբա Գաֆարովան այցելել են Շուշի։ Նրանք ծանոթանալու են քաղաքում անցկացվող «վերականգնողական» աշխատանքներին, գրում է «Sputnik Ադրբեջանը»։

Շենթոփն ու Կայսարն Ադրբեջան են ժամանել մասնակցելու Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների ղեկավարների առաջին եռակողմ հանդիպմանը, որի ավարտին ստորագրվել է այսպես կոչված Բաքվի հռչակագիրը։

Ավելի վաղ Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը Գյանջայում, անդրադառնալով իրավիճակի սրմանը ՀՀ և Ադրբեջանի սահմանին, տարածաշրջանային պատերազմով էր սպառնացել Հայաստանին։ Նա ասել է, թե «Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանամերձ շրջանների գնդակոծումը» կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---