Պեսկովը՝ թյուրքական համատեղ բանակի մասին․ Ադրբեջանն ու Թուրքիան զարգացնում են երկկողմ կապերը29 հուլիսի 2021 - 15:56 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ թյուրքական բանակ ստեղծելու մտադրության մասին հարցին, հայտարարել է, որ այդ երկրները երկկողմ կապերն են զարգացնում՝ նրանց ինքնիշխան իրավունքն է։ Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների զարգացումը չի լինի ի վնաս տարծաշրջանային կայանության, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Կարևոր է, որ դա չլինի ի վնաս տարածաշրջանի կայունության և կանխատեսելիությանը։ Այդ առումով մենք մշտական շփումների մեջ ենք և թուրք, և ադրբեջանցի գործընկերների հետ»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Կրեմլին հայտնի չէ այդ հարցի շուրջ գործադիր իշխանության՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի նախագահների հայտարարությունների մասին։ Թուրքիան և Ադրբեջանը բանակցում են համատեղ թյուրքական բանակի ստեղծման շուրջ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը։ Ըստ նրա, պայմանավորվածությունների շրջանակում, այդ թվում անցկացվում են երկու երկրների համատեղ զորավարժություններ։ Photo: TASS Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |