ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքով Գեղարքունիքում է![]() 29 հուլիսի 2021 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է։ Թաթոյանը Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի և մարզպետարանի ներկայացուցչի ուղեկցությամբ հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ։ Բնակիչները Պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները։ Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։ Հուլիսի 29-ին՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |