Երևանի քաղաքապետարանում աշխատավարձը կբարձրանա․ Ավագանին հաստատել է![]() 29 հուլիսի 2021 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան։ Ավագանին արտահերթ նիստում հաստատել է որոշման նախագիծը, որը ներկայացրել էին իմքայլական Լևոն Հովհաննիսյանն ու խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: Նախագծի զեկուցող Հովհաննիսյանն ասել է, որ դրանով առաջարկվում է բարձրացնել մոտ 2000 աշխատակցի աշխատավարձ։ Ըստ նրա՝ պարգևավճարի տեսքով փաստացի որպես հավելյալ աշխատավարձ տրվող գումարը կավելանա հիմնական աշխատավարձին: Ավելի վաղ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ կտրականապես դեմ է, որ իր աշխատավարձը բարձրանա:Նա նշել էր, որ չի մասնակցի քվեարկությանը, իսկ եթե նման որոշում կայացվի, ավելացած գումարը կուղղվի բարեգործության։ «Եթե ավագանու քվեարկությամբ որոշումը ընդունվի, կհրաժարվեմ այդ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ այս 2,5 տարվա ընթացքում, այսինքն, 415,000 դրամ: Ավելացած գումարը կուղղվի բարեգործության»,-ասվում է Մարությանի գրառման մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |