Ստեփանակերտում հադրութցիների համար նոր թաղամաս կկառուցվի

Ստեփանակերտում հադրութցիների համար նոր թաղամաս կկառուցվի

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում շուտով կմեկնարկեն բազմաբնակարան շենքերի նոր թաղամասի կառուցման շինաշխատանքները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նորակառույց բնակարանները կտրամադրվեն Հադրութի ՝ պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչներին։

Թաղամասն ունենալու է ժամանակակակից բոլոր պահանջներին համապատասխանող 15 մասնաշենք` 240 բնակարանանով։ Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2022-ի վերջին։

«Բնակարանաշինությունն Արցախում առաջիկայում շատ ավելի մեծ թափ կստանա՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բնակավայրը կորցրած յուրաքանչյուր ընտանիք նախանշված ժամկետներում ունենա իր բնակարանը»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կառավարության որոշմամբ՝ այսուհետ Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրից կարողանալու են օգտվել նաև Ստեփանակերտ քաղաքի բնակիչները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---