Ավանեսյան. Վիրավոր զինվորներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Ավանեսյան. Վիրավոր զինվորներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

PanARMENIAN.Net - Գեղարքունիքում հուլիսի 28-ին մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այդ մասին կառավարության նիստից հետո ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշել է, որ ռազմական բժիշկների հետ անընդհատ կապի մեջ են։ Ավանեսյանը տեղեկացրել է, որ վիրավոր զինծառայողները հոսպիտալում են, գրում է Panorama.am-ը։

Այլ հարցերի նա չի պատասխանել՝ հորդորելով հետևել ՊՆ հաղորդագրություններին։

Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։

Հուլիսի 29-ի առավոտյան՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող՝ ավագ լեյտենանտ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---