ՄԽ համանախագահների հորդորը ՀՀ-ին և Ադրբեջանին՝ երկկողմ ուղղակի խորհրդակցություններ սկսել իրենց հովանու ներքո30 հուլիսի 2021 - 11:10 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիայից, Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ-ից և Իգոր Խովաևը՝ ՌԴ-ից) հանդես են եկել հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերի, այդ թվում՝ զոհերի և մարդկային կորուստների վերաբերյալ։ Համանախագահները հորդորում են ՀՀ-ին և Ադրբեջանին անհապաղ նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ու ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները՝ նոյեմբերի 10-ի հայտարարության և հրադադարի մասին այլ պայմանավորվածությունների համաձայն: Համանախագահները հաստատել են հակամարտության բոլոր մնացած հիմնական հարցերի համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը և կողմերին կոչ արել հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին իրենց հովանու ներքո: Այդ համատեքստում նրանք կրկնել են երկկողմ ուղղակի խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը կարողանան համատեղ վերանայել և համատեղ համաձայնեցնել կառուցվածքային օրակարգը, որը կարտացոլի իրենց առաջնահերթությունները, առանց նախապայմանների: Համանախագահները վերահաստատել են իրենց վճռական աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական ջանքերին: ՌԴ-ն փոխել է իր համանախագահին ԵԱՀԿ ՄԽ-ում։ Իգոր Խովաևը փոխարինել է Իգոր Պոպովին, որը համանախագահ էր 2010-ից։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից Կիրանցում սակրավորն ականի պայթյունից վնասվածք է ստացել Կիրանցում դարձյալ մեծ թվով ոստիկաններ կան, մուտքը դեպի Կիրանց փակ չէ |