ՌԴ-ն փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբում իր համանախագահին

ՌԴ-ն փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբում  իր համանախագահին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը փոխել է իր համանախագահին ԼՂ կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Սա առաջին փոփոխությունն է վերջին 11 տարում։

Այդ պաշտոնում Իգոր Խովաևը փոխարինել է Իգոր Պոպովին, որը համանախագահ էր 2010-ից։

Ռուսաստանցի համանախագահի փոփոխության մասին հայտնի է դարձել հուլիսի 29-ին։ Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը որպես ՌԴ համանախագահ ստորագրել է արդեն Խովաևը։

59-ամյա Խովաևը մինչ այս ՌԴ դեսպանն էր Ֆիլիպիններում, և համատեղության կարգով՝ Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներում և Պալաուի Հանրապետությունում։ Խովաևը նաև տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՌԴ ԱԳՆ կենտրոնական աշխատակազմում։ Նա տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի և վիետնամերենի։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---