ԱԺ-ն ընդունել է սահմանին առանց թույլտվության ԱԹՍ օգտագործելը և նկարահանումներն արգելող նախագիծը![]() 30 հուլիսի 2021 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն ընդունել է սահմանին առանց թույլտվության ԱԹՍ օգտագործելը և նկարահանումներն արգելող նախագիծը։ «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։ Կատարված փոփոխությամբ արգելվու մ է նաև տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները, արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենք-շինությունները, տրանսպորտային միջոցները: Օրինախախտումների համար տուգանք է սահմանվել նվազագույն աշխատավարձի հարյուրաապատիկի չափով։ Նախագծերի փաթեթը խորհրդարանում ներկայացնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |