Հովսեփյան․ «Հողատու», «կապիտուլյանտ» որակումներն ինչպե՞ս եք գնահատելու՝ օրենքը չի գործի կամ սուբեյկտիվ մոտեցում կլինի30 հուլիսի 2021 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ քննարկման դրված հայհոյանքի քրեականացում նախատեսող նախագիծը։ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը քննարկման ժամանակ հարցրել է, թե ինչպե՞ս են գնահատվելու հանրության կողմից իշխանությանը տրվող «անհայրենիք», «հողատու», «կապիտուլյանտ» որակումները։ «Կամ ինչպե՞ս է գնահատելու Լենա Նազարյանի ասած՝ «իդիոտկա» արտահայտությունը։ Եթե այսպիսի որակումները չեն տարվելու այս օրենքի դաշտ, ապա խնդիրներ են առաջանալու՝ հիմք է ստեղծվելու հետապնդումների համար․ Կամ կլինեն սուբյեկտիվ մոտեցումներ, կամ օրենքը չի գործելու»,-ասել է պատգամավորը։ Նրան արձագանքել է արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը՝ վստահություն հայտնելով, որ բոլորն էլ տարբերում են քննադատությունը, հայհոյանքը, անձի արժանապատվությունը ոտնահարելը։ Ըստ օրինագծի, անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Իսկ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝ կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |