ԵԽ անդամները դատապարտել են Բաքվի կողմից «Արևմտյան Զանգեզուրի» և ՀՀ-ն որպես իրենց «նախնիների հող» հիշատակումները30 հուլիսի 2021 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Ադրբեջանի ներխուժումը ՀՀ տարածք, կոչ են արել կողմերին հետ քաշվել մինչև մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը և զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից։ Մասնավորապես, Եվրախորհրդարանի անդամները դատապարտել են Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ և ՀՀ տարածքը որպես ադրբեջանական «նախնիների հող» հիշատակելը։ «Նման հայտարարությունները շատ անպատասխանատու են և սպառնում են տարածաշրջանային անվտանգությունը հետագա խաթարմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը ստորագրել են Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևը և Եվրոպական խորհրդարանի Ադրբեջանի հարցով զեկուցող Զելյանա Զովկոն։ Եվրախորհրդարանի անդամների հայտարարության մեջ նաև ասվում է․ «Մենք ցավում ենք հուլիսի 28-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական ուժերի հետ սահմանին բախումների արդյունքում 3 հայ զինծառայողի զոհվելու համար, այն բանից հետո, երբ հայկական դիրքերն ու մի քանի գյուղեր, ըստ հաղորդումների, գնդակոծվել են վաղ առավոտից։ Մենք ցավակցում ենք նրանց ընտանիքներին»: Նշվում է, որ սա վերջին ամիսների միջադեպերից և սադրանքներից մեկն է միայն՝ ներառյալ միջպետական սահմանի խախտումները, որ սկսվել են մայիսի 12-ին ՀՀ տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմամբ: «Մտահոգիչ է նաև վերջերս տեղի ունեցած փոխհրաձգությունը Նախիջևանի հետ սահմանին, որի հետևանքով ևս մեկ հայ զինծառայող է զոհվել»,-ասվում է հայտարարության մեջ։ Եվրոպացի պատգամվորները հորդորել են երկու կողմերին խստորեն պահպանել հրադադարը և ձեռնպահ մնալ սադրանքներից՝ նշելով, որ սահմանի վերաբերյալ բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում, այլ ոչ թե ուժի և միակողմանի գործողությունների կիրառման միջոցով: «ՀՀ և Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մինչև մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը՝ ըստ հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների: Պետք է անհապաղ դադարեցնել սադրիչ հռետորաբանությունը»,-ասվում է հայտարարության մեջ։ Խորհրդարանականները հիշեցրել են նաև, որ ԵՄ-ն հանձնառու է սատարելու վստահության մթնոլորտի ամրապնդմանը և բոլոր հարցերը բանակցությունների սեղանի շուրջ լուծելուն՝ այդ թվում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագա կարգավիճակի հարցերը։ Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։ Հուլիսի 29-ի առավոտյան՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող՝ ավագ լեյտենանտ։ Հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից |