«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ԱԺ փոխնախագահի միասնական թեկնածու կունենան

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ԱԺ փոխնախագահի միասնական թեկնածու կունենան

PanARMENIAN.Net - «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները 8-րդ գումարման ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի միասնական թեկնածու կունենան։ Այդ մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ արդեն կա վերջնական պայմանավորվածություն։

«Ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան մեկ միասնական թեկնածուով։ Անունը կհրապարակենք օգոստոսի 2-ին»,-ասել է նա։

Սաղաթելյանն անդրադարձել է նաև պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու իշխանությունների մտադրությանը՝ նշելով, որ արդյունավետ քննության համար ճիշտ կլինի, որ այն ղեկավարի ընդդիմության ներկայացուցիչ։ Նա ասել է, որ դաշինքն այդ հարցի մասին առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։

Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---