Բրիտանացի գիտնականները հնարավոր են համարում 35% մահացությամբ Covid-ի շտամի հայտնվելը![]() 31 հուլիսի 2021 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի գիտնականները հնարավոր են համարում 35% մահացությամբ Covid-ի շտամի հայտնվելը։ Նրանք կորոնավիրուսի մուտացիաների զարգացման մի շարք հնարավոր սցենարներ են ներկայացրել Մեծ Բրիտանիայի արտակարգ իրավիճակների գծով խորհրդականների կառավարական խմբի զեկույցում։ Խումբը գլխավորում է կառավարության գլխավոր գիտական խորհրդատու Պատրիկ Վալանսը, համանախագահն է Անգլիայի գլխավոր սանիտարական բժիշկ Քրիս Ուիթթին, գրում է ՌԲԿ-ն։ Սցենարներից մեկով ենթադրվում է կորոնավիրուսի այնպիսի տարբերակի առաջացում, որը կհանգեցնի ծանր ընթացքով դեպքերի մեծ քանակի և վարակվածների թվում մահացության ավելի բարձր տոկոսի։ Փորձագետները «իրապես հնարավոր են» համարում նման զարգացումը։ Ըստ նրանց, խուսափել այս սցենարից հանարավոր է պատվաստանյութերի լրացուցիչ դեղաչափերի, ինչպես նաև վարակի փոխանցումն ու արտերկրից ներկրումը նվազագույնի հասցնելու միջոցով։ Գիտնականները մեկ այլ հնարավոր սցենար են համարում այնպիսի տարբերակների հայտնվելը, որոնք կայուն կլինեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի և դեղամիջոցների հանդեպ։ Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր աշխարհում կորոնավիրուսի հնարավոր երրորդ ալիքի մասին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |