Մարության․ Պատվիրված ավտոբուսները Երևան կհասնեն հոկտեմբերին

Մարության․ Պատվիրված ավտոբուսները Երևան կհասնեն հոկտեմբերին

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի պատվիրած 211 ավտոբուսը Երևան կհասնի նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Ավտոբուսները Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվել են դեպի Շանհայի նավահանգիստ, որտեղից էլ նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան»,-ասվում է գրառման մեջ։

Ճանապարհման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը:

Երևանում արդեն երթևեկում է 100 նոր կոմպակտ դասի ավտոբուս: Ըստ քաղաքապետի՝ դրանցով շահագործվող 9 երթուղիները նկատելիորեն թեթևացրել են քաղաքի տրանսպորտի խնդիրը, բացի այդ, հնարավորություն են տալիս հընթացս վերհանել և գույքագրել համակարգում եղած խնդիրները՝ տրանսպորտային ռեֆորմի հաջորդ փուլերում դրանք լուծելու համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---