Սաֆոյանների հիմնադրած SADA-ն 3-րդ տարին անընդմեջ՝ Google Cloud-ի տարվա լավագույն գործընկեր![]() 2 օգոստոսի 2021 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Ամերիկաբնակ հայազգի Հովիկ և Անի Սաֆոյանների հիմնադրած SADA ընկերությունը 3-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Google Cloud-ի տարվա լավագույն գործընկեր․ 2018 և 2019 թվականներին՝ Տարվա լավագույն գլոբալ վերավաճառող գործընկեր, 2020-ին՝ տարվա լավագույն գործընկեր Հյուսիսային Ամերիկայում։ Մրցանակաբաշխության մասին վիրտուալ հայտարարությունն արվել է հուլիսի 20-ին, Google Cloud-ի կողմից։ SADA-ն 2 ամիս առաջ հայտարարել էր Հայաստանում բիզնեսի և տեխնոլոգիաների մատակարարման գլոբալ կենտրոն բացելու մասին, որն արդեն աշխատում է 14 հոգանոց թիմով: Միաժամանակ ընկերությունը հայտարարում է, որ 2021-ին պատրաստ է ընդունել ևս 30 մասնագետի: SADA-ի հայաստանյան թիմը կարող են համալրել ամպային ենթակառուցվածքների, տվյալների բազայի ինժեներներ և ֆինանսիստներ: SADA-ն Google Cloud-ի հետ աշխատում է 2007 թվականից։ Ընկերությունն այսօր առաջարկում է Google-ի ամպային ծառայությունների ամենալայն ցանկը, ներառյալ խորհրդատվություն ձեռնարկություններին, ամպային հարթակի միգրացիա, ամպային կառավարվող ծառայություններ և այլն: Անցյալ տարի SADA-ն Google Cloud-ի հետ հայտարարել է 500 միլիոն դոլար արժողությամբ բազմամյա պայմանագրի մասին, իսկ վերջերս, որ 2020 թվականին 130%-ի աճ է գրանցել նախորդ տարվա համեմատ։ 2021-ին SADA-ն ակնկալում է գրանցել իր պատմության լավագույն տարին։ «Մենք ուրախ ենք ճանաչել SADA-ն որպես Հյուսիսային Ամերիկայի տարվա մեր վերավաճառող գործընկեր՝ հիմնվելով անցած տարվա ընթացքում իրենց կատարած ակնառու աշխատանքի վրա՝ Google Cloud-ի պրոդուկտները հաճախորդներին մոտեցնելով և օգնելով զարգացնել նրանց բիզնեսը»,- նշել է Google Cloud-ի գլոբալ ալիքի ղեկավար Քերոլի Ջիրհարթը։ «Երեք տարի անընդմեջ «Google Cloud»-ի Տարվա գործընկեր կոչմանն արժանանալն անհավանական նվաճում է։ Հնարավոր չէ ավելի հպարտ լինել մեր աշխատակիցներով, որոնք ամեն օր քրտնաջան աշխատում են՝ օգնելու մեր հաճախորդներին ստանալ առավելագույնը՝ Google Cloud-ում իրենց ներդրման համար: Մենք հույս ունենք այս հաջողությունը հաջորդ տարի դարձնել չորրորդն անընդմեջ»,- նշել է SADA-ի գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը: Որպես բիզնեսի և տեխնոլոգիական ծառայությունների համաշխարհային մատակարար, SADA-ն մարդկանց հնարավորություն է տալիս փոխակերպել իրենց աշխատանքը, իրենց կազմակերպությունները և աշխարհը: SADA-ի թիմերը օգնել են առողջապահության, մեդիայի, խաղերի, արտադրության, պետական և այլ հատվածների հաճախորդ-ձեռնարկություններին՝ լուծելու իրենց ամենաբարդ խնդիրները: SADA-ն բազմաթիվ պարգևների է արժանացել. 15 տարի շարունակ գլխավորել է Միացյալ Նահանգների ամենաարագ աճող մասնավոր ընկերությունների 5000-անոց ցուցակը, իսկ 2021 թվականին՝ Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |