Իշխան Սաղաթելյանը՝ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուն![]() 2 օգոստոսի 2021 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուն կլինի «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։ Այդ մասին վերջինս հայտնել է լրագրողների հետ զրույցում՝ նա հայտարարել է, որ հենց ինքն է լինելու թեկնածուն, տեղեկացնում է Aysor.am-ը: Սաղաթելյանն ասել է, թե տեղեկություն չունի՝ արդյոք այլ թեկնածու կառաջադրվի։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները 8-րդ գումարման ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի միասնական թեկնածու կունենան։ Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» 8-րդ գումարման ԱԺ-ում ունի 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |