ՔՊ-ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Փաշինյանի թեկնածությունը![]() 2 օգոստոսի 2021 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը։ Նա նաև հրապարակել է համապատասխան փաստաթուղթը։ «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին», - ասվում է գրառման մեջ։ Օգոստոսի 2-ին մեկնարկել է 8-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը։ Այն վարում է տարիքով ամենամեծ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։«Հայաստան» խմբակցության անդամները խորհրդարան են եկել Սյունիքի՝ կալանավորված քաղաքապետերի լուսանկարներով շապիկներով։ Դաշինքի անդամները կոչ են արել նախագահողին ապահովել դաշինքի կալանավորված անդամներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի ներկայությունն ԱԺ դահլիճում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |