Բաքվում ևս 2 հայ գերի է դատապարտվել 20 տարվա ազատազրկման

Բաքվում ևս 2 հայ գերի է դատապարտվել 20 տարվա ազատազրկման

PanARMENIAN.Net - Բաքվի դատարանն օգոստոսի 2-ին շինծու քրեական գործերով դատավճիռ է կայացրել ապօրինաբար Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի հանդեպ, գրում է Interfax.az-ը։

Նրանք դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Լյուդվիկ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին մեղադրում են առաջին արցախյան պատերազմի ժամանակ «ադրբեջանցի գերիներ դեմ գործած հացագործությունների մեջ»։ Գործով «12 տուժող է ներգրավվել»։

Հայ գերիներն առաջին 10 տարին ազատազրկումը կրելու են բանտում, մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Ավելի վաղ հայ ռազմագերիների մի քանի խումբ դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---