Ընդդիմությունն Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ լքել է ԱԺ նիստերի դահլիճը![]() 2 օգոստոսի 2021 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընդդիմությունը լքել է ԱԺ նիստերի դահլիճը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պահանջում են ապահովել ԱԺ նախագահի թեկնածուներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի ներկայությունը։ Ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախագահի պաշտոնի համար ներկայացրել էին կալանավորված երկու պատգամավորի թեկնածություն։ Խմբակցության անդամները որպես բողոքի նշան լքել են դահլիճը, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պետք է ներկայացներ ԱԺ նախագահի իր թեկնածու Ալեն Սիմոնյանին։ «Հայաստան» խմբակցության անդամները խորհրդարան են եկել Սյունիքի՝ կալանավորված քաղաքապետերի լուսանկարներով շապիկներով։ Դաշինքի անդամները կոչ են արել նախագահողին ապահովել դաշինքի կալանավորված անդամներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի ներկայությունն ԱԺ դահլիճում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |