«1000 դրամի» հիմնադրամի շահառուների թիվը 35-ով ավելացել է![]() 2 օգոստոսի 2021 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է։ Սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 35 զինծառայող կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այսպիսով՝ հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4255-ն է։ Նրանցից 416-ը հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: Այն անձինք, որոնք ԶԱՀ-ի պոտենցիալ շահառու են, սակայն ինչ-ինչ պատճառով դեռևս չեն ներկայացրել հատուցման դիմում, կարող են ծանոթանալ «Հատուցումների տրամադրման կարգին»՝ սահմանված ժամկետ հատուցման դիմում ներկայացնելու համար չկա: Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |