Սոցապ ու շրջակա միջավայրի նախարարներ են նշանակվել![]() 2 օգոստոսի 2021 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Նարեկ Մկրտչյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը։ Մինչ այդ վարչապետի որոշմամբ Մկրտչյանն ազատվել էր սոցապ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.Նարեկ Մկրտչյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,-ասվում է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրմանագրով Ռոմանոս Պետրոսյանը վերանշանակվել է շրջակա միջավայրի նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,-ասվում է հրամանագրում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |