Վարանդայից ևս 4 աճյուն է տարհանվել

Վարանդայից ևս 4 աճյուն է տարհանվել

PanARMENIAN.Net - ՊԲ զինծառայողների մասնակցությամբ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն օգոստոսի 2-ին շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 զինծառայողի աճյուն։

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1623 աճյուն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---