ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքը 2 օգոստոսի 2021 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ 7-րդ գումարման «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։ Մասնավորապես, հակասահմանադրական են ճանաչվել հետևյալ կետերը․ 3. Հանրային բուհի կառավարման խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ՝ 1) չորսին առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը, որոնց ներկայացվող պահանջները, առաջադրման և լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում են բուհի կանոնադրությամբ, 2) հինգին նշանակում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։ 4. Կառավարման խորհրդի բուհի չորս անդամին այս հոդվածի 6-րդ մասում սահմանված ժամկետում չառաջադրելու կամ չորսից պակաս առաջադրելու դեպքում կառավարման խորհրդի բուհի կողմից չառաջադրված անդամների համալրումն իրականացնում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։ «Ընդունված օրենքը նախագահի կողմից ստորագրելու պարագայում խաթարվելու էր բուհերի ինքնավարության սկզբունքը․ բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը հասցվելու էր 9-ի, որից 5-ին նշանակելու էր կառավարությունը, սա էլ իր հերթին զրկելու էր բուհին ինքնուրույն որոշումներ կայացնելու բացառիկ հնարավորությունից։ Հանուն արդարության ասենք, որ ՍԴ-ն պահպանեց բարձրագույն դատարանի՝ իր ողջախոհությունը և փրկեց բուհական համակարագի ինքնավարությունը հարվածի տակ դնելուց»,-ասվում է գրառման մեջ։ Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր ստորագրել օրենքը և ուղարկել այն ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |