Երևանում եռյակ է ծնվել՝ 3 տղա![]() 3 օգոստոսի 2021 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Օրերս Երևանում, «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, բնական ճանապարհով բեղմնավորված, առանց օժանդակ տեխնոլոգիաների կիրառման եռյակ է ծնվել՝ 3 տղա: Այդ մասին ասվում է ԲԿ ֆեյսբուքյան էջում։ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակչուհի 25-ամյա Լաուրա Միրզոյանն ու նրա ամուսինը պլանավորում էին երկրորդ երեխան: Երիտասարդ զույգն արդեն մեկ արու զավակ ուներ: Արեգը, Արենը և Արամը ծնվել են հուլիսի 21-ին, 1700, 1950 և 1900 գրամ քաշով՝ կեսարյան հատմամբ, 34֊35 շաբաթական հղիության շրջանում ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանի օգնությամբ: Երեխաները գտնվել են նորածինների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում, նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի հսկողության տակ և ակտիվ բուժման կուրսն անցնելուց հետո բավարար վիճակում դուրս են գրվել։ Իսկ տանն արդեն իրենց սպասում էր ավագ եղբայրը՝ 5-ամյա Նարեկը: «Երեխաների նկարները հրապարակված են ծնողների համաձայնությամբ»,-նշվում է գրառման մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |