Փոխվարչապետ և 6 նախարար է նշանակվել՝ բացառությամբ ԱԳՆ ղեկավարի 3 օգոստոսի 2021 - 13:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով և, վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի առաջարկությամբ, փոխվարչապետ և 6 նախարար է նշանակվել՝ բացառությամբ ԱԳ նախարարի։ Փոխվարչապետ է նշանակվել Մհեր Գրիգորյանը։ Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար, Անդրանիկ Փիլոյանն՝ արտակարգ իրավիճակների նախարար, Վահրամ Դումանյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Վահան Քերոբյանն՝ էկոնոմիկայի նախարար։ Արդարադատության նախարար է նշանակել Կարեն Անդրեասյանը, ֆինանսների նախարար՝ Տիգրան Խաչատրյանին։ Կարեն Անդրեասյանը 2011-16 թթ. եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։Տիգրան Խաչատրյանը 2019-ի հունիսից էկոնոմիկայի նախարարն էր մինչև 2020-ի նոյեմբերի 26-ը, երբ ազատվեց պաշտոնից։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի Գալստյան․ ԿԲ–ն պատրաստ է համարժեք գործողությունների՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4%-ի ապահովման համար Նա ասել է, որ 2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում |