«Հայաստանը» պարգևավճարների մասով իրավական վիճարկման գործընթաց կնախաձեռնի![]() 3 օգոստոսի 2021 - 13:54 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցությունը բարձրաստիճան պաշտոնատար անձանց մինչև այժմ հատկացված պարգևավճարների մասով նախաձեռնելու է իրավական վիճարկման գործընթաց։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ մոտ ապագայում կհանդիպեն ՍԴ-ում։ «Սա ոչ միայն հակաօրինական է, հակատնտեսական է, հակակարգապահական, այլ նաև նպատակ ունի ձևախեղելու պարգևավճար հասկացությունը։ Մարդկանց պարզապես գումարներ են հատկացվում՝ առանց անձի աշխատանքի արտադրողականության գնահատման»,-ասել է Մինասյանը՝ հավելելով, որ միայն անունը փոխելով, այս պրակտիկան շարունակել չի ստացվի։ ԱԽ փոխխոսնակի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով պարգևավճարների մասին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին, ասել է, որ 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները վերջին անգամ պարգևավճար ստացել են 2020-ի փետրվարին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |